17 09 2024

Պատմականը մեզնից հեռացնելով՝ ջնջում ենք մեր պատմական հիշողությունը, փոխում մեր գենետիկ կոդը. Նաթան Սրբազան



 

Իրական և պատմական Հայաստանների հետ կապված թեզը մեզ համար անընդունելի է, որը արհեստական է և շատ վտանգավոր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Վտանգը իրականի և պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, դրանով ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաև փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի: Իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձևով աշխատելու համար: Ազգը երբևէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում։

Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը: Այսօր էլ հենց այդ պատմական հիմքի վրա է շարունակում իր կյանքը եկեղեցին»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ